Շաբաթ երեկոյան Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Կապանի «Լեռնահարստացուցիչ կոմբինատի» մոտ շրջվել է 24 տոննա տարողությամբ «Վոլվո» մակնիշի գազատար ավտոմեքենա` լիցքավորված հեղուկ գազով, հայտնում է հանրապետության Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն:
Կիրակի, տեղական ժամանակով 20.00-ի սահմաններում գազատար ավտոմեքենան երկու կռունկի օգնությամբ ճանապարհից տեղափոխվել է անվտանգ գոտի:
Գազի արտահոսք չի գրանցվել, տուժածներ չկան:-0-