Երեք ավտոմեքենա է բախվել Երևան-Արտաշատ մայրուղու 15-րդ կիլոմետրում, տեղեկացնում է հանրապետության Փրկարար ծառայությունը։
Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2107» և «Նիվա» մակնիշների ավտոմեքենաները:
«Նիվայի» վարորդը՝ 1958թ. ծնված Վրեժ Պողոսյանը, տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն և բժշկական հետազոտությունից հետո դուրս գրվել, իսկ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ 1962թ. ծնված Լուսիկ Զաքարյանը, տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց: -0-