ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահը Թուրքիա չմեկնելու պատճառներ չի տեսնում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Թուրքիա չմեկնելու պատճառներ չի տեսնում:
«Եթե այս երկու օրվա ընթացքում որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա ես կմեկնեմ Բուրսա՝ մեր սիրելի հավաքականին աջակցելու համար», - ասաց Սարգսյանը օդանավակայանում Մոսկվա մեկնելուց առաջ:
Նա նշեց, որ հայկական կողմը երբեք ոչ մեկի հետ նախապայմանների լեզվով չի խոսել, ընդհակառակը, խոսել ենք առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին:
«Եվ այժմ ես կարծում եմ, որ դրա համար նախադրյալներ կան: Թուրքիայի նախագահն ինձ գրավոր կերպով հրավիրել է, և ես հիմնքեր չեմ տեսնում մերժելու իմ գործընկերոջը», - ասաց ՀՀ նախագահը:
Հայաստանն ու Թուրքիան շաբաթ օրը Ցյուրիխում ստորագրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:
Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-