ՀՀ վարչապետը համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ Սվերդլովսկի մարզային Դումայի նախագահի հետ

09.10.2009, 17:17
ՀՀ վարչապետը համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ Սվերդլովսկի մարզային Դումայի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ Սվերդլովսկի մարզային Դումայի նախագահ Նիկոլայ Վորոնինի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ ու ՌԴ մարզերի միջև համագործակցությունն ու այդ գործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական, հումանիտար ու մշակութային համագործակցության ոլորտին առնչվող հարցեր, խոսվել է մարզում հայ համայնքի դերակատարության ու Եկատերինբուրգում հայկական եկեղեցու կառուցման աշխատանքների ավարտի մասին։-0-