Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սկսել են եռակողմ բանակցությունները

09.10.2009, 16:22
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սկսել են եռակողմ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քիշնևում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները սկսել են եռակողմ բանակցությունները:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքով, բանակցությունների առանցքային թեման կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Առաջընթացը հետևողականորեն է ընթանում, և ամեն հանդիպումից հետո դիրքորոշումների մոտեցում է տեղի ուենում: Մենք դա փաստում ենք»,- Լավրովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Հինգշաբթի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Քիշևում երկկողմ հանդիպում են ունեցել:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-