ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարզիկները կմասնակցեն հունահռոմեական ըմբշամարտի «Կարելինի մրցանակ» XVIII Միջազգային առաջնությանը, որը կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը Նովոսիբիրսկում։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մրցումների կազմակերպիչ «Կարելին-հիմնադրամի» կայքին, մրցումներին կմասնակցի մոտ 300 մարզիկ։
«Առաջին անգամ «Կարելինի մրցանակի» պատմութայն մեջ 18-րդ մրցաշարում հանդես կգա Տաջիկստանի թիմը, իսկ մրցումներին կմասնակցեն Հայաստանը, Բուլղարիան, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Սերբիան, Ուզբեկստանը ներկայացնող ավելի քան 50 օտարերկրյա մարզիկներ։ Ռուսական պատվիրակությունում ընդգրկված է գրեթե 220 աթլետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հունահռոմեական ըմբշամարտի մրցումներին օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի մրցանակների համար ավանդաբար մասնակցում են 1993-1994 թվականներին ծնված մարզիկները։
Մրցաշարը կանցկացվի «Սիբիր» մարզահամերգային համալիրում և կշարունակվի երեք օր՝ հոկտեմբերի 9-11-ը։ Մրցումների հանդիսավոր բացումը տեղի կունենա ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 18։00-ին։ -0-