ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող հայկական ընդդիմության ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը ազատ կարձակվի՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ համապատասխան ցուցումը տրվել է հինգշաբթի Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննվող Առաքելյանի գործով քրեական գործի նախաքննության ընթացքի քննարկման ժամանակ։
Խորհրդակցութայն ընթացքում քննիչը զեկուցել է գործով ձեռք բերված ապացույցները, նախաքննությամբ պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:
Ցուցում է տրվել քննիչին արագացնել անհրաժեշտ քննչական գործողությունների ձեռնարկումը: «Միաժամանակ, հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են, և Տ.Առաքելյանի ազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչընդոտի քննության հետագա ընթացքին, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբուժի ախտորոշմամբ՝ մեղադրյալի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա՝ ցուցում է տրվել փոփոխել Տ.Առաքելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, և ընտրել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- ասվում է հաղորդագրությունում։ -0-