ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հինգշաբթի օրվա երկրորդ կեսին մեկնել է Քիշնև` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
«Մոլդովայի մայրաքաղաքում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Մոլդովայում տեղի կունենա նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան: -0-