413.47
4
386.35
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախագահի նախաձեռնությունից հետո. վարչապետ

10:44
08 Հոկտեմբերի 2009

Հայաստանը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ հարևան Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիզախ նախաձեռնությունից հետո, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Իրականում ՀՀ նախագահի այս խիզախ նախաձեռնությունից հետո մեր հասարակությունը, քաղաքական ուժերը, քաղաքական միտքը թևակոխել են որակապես նոր փուլ, ստեղծվել է որակապես նոր իրավիճակ, և մենք ձեզ հետ մտածում ենք ապագայի մասին», - ասել է վարչապետը չորեքշաբթի ՀՀ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում:

Կառավարության ներկայացուցչի խոսքերով՝ այժմ հայ-թուրքական հարաբերություններն արդեն վերացական գաղափար չեն. ընթանում է առարկայական քննարկում այն բանի շուրջ, թե ինչ Հայաստանին կտա Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը, ինչպիսին կլինի իրավիճակը սահմանների բացումից հետո, կտուժի՞, արդյոք, Հայաստանը, թե՞ դուրս կգա հաղթանակած:

«Մենք գտնվում ենք նոր մտածելակերպի դաշտում, ինչը չափազանց կարևոր է երկրի համար, որը նայում է դեպի ապագա, այլ ոչ թե անցյալ», - ասել է վարչապետը:

Պատասխանելով հայ-թուրքական սահմանի մասին պատգամավորների հարցին՝ Սարգսյանը նշել է, որ սահմանների հարցը շատ հստակ է, և Հայաստանը գործ ունի փաստացի գոյություն ունեցող սահմանների հետ: «Ակնհայտ է, որ մենք գործ կունենանք այդ սահմանների հետ նաև ապագայում, մեր քաղաքականությունը բխում է հենց այդ սկզբունքից: Մեր սահմանապահները պաշտպանում են կոնկրետ սահմաններ, որոնք պետք է բացվեն», - հայտարարել է նա:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
18 Սեպտեմբերի 2023
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
12:45
17 Սեպտեմբերի 2023
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով
12:11
17 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը Լեռնային Ղարաբաղի մասով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
15:50
13 Սեպտեմբերի 2023
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա
Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են, հայտարարել է Զախարովան
15:13
13 Սեպտեմբերի 2023
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է պատերազմը Կովկասում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ մտավախությունների ֆոնին
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Կովկասում պատերազմի հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի մտահոգության ֆոնին
12:53
13 Սեպտեմբերի 2023
Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի Ադրբեջանը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին
11:24
13 Սեպտեմբերի 2023
«Պետք չէ ՌԴ–ում թշնամի փնտրել։ ՌԴ–ն երբեք չի եղել ՀՀ–ի թշնամին, երբեք չի լինի». Զախարովան բացատրել է Մոսկվաիյ կոշտ արձագանքը Երևանի հայտարարություններին
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան
13:16
12 Սեպտեմբերի 2023
Պուտինը՝ Փաշինյանի նամակի և ՀՀ-ի հետ խնդիրների բացակայության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նամակ է ուղարկել
10:05
12 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
23:13
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին
Փաշինյանը հայտարարել է, որ ափսոսում է Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար
23:01
11 Սեպտեմբերի 2023
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. վարչապետ
Փաշինյանը նշեց, որ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար
18:56
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը