ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին կից ռազմիկ-ինտերնացիոնալիստների գործերի կոմիտեի նախագահ Ռուսլան Աուշևին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյանի» մեդալով։
Հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարը Աուշևին պարգևը շնորհել է չորեքշաբթի Երևանում ԱՊՀ երկրների աֆղանական պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստի ընթացքում։
Պաշտպանության նախարարը «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրեց ևս 14 աֆղան-վետերանների, իսկ երեք վետերան պարգևատրվեցին «Ծովակալ Իսակով» մեդալով։
«Միայն գնահատելով անցյալը՝ մենք կարող ենք կառուցել ապագան»,- հայտարարեց Օհանյանn իր ելույթում՝ դիմելով նիստի մասնակիցներին։
Նախարարը կոչ արեց միշտ հիշել այն հերոսության ու արիության մասին, որ դրսևորել են խորհրդային զինվորներն իրենց միջազգային պարտքը կատարելիս։
Օհանյանը նշեց, որ Աֆղանսըանում խորհրդային զորքերի սահմանափակ համակազմի կազմում ծառայել է ավելի քան 4000 հայ զինվոր և սպա, որոնցից 95-ը տուն չի վերադրձել, ավելի քան 1200 հայ պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։
Նախարարը հավելեց նաև, որ Աֆղանստանում ծառայությունից հետո շատ զինվորներ զգալի ներդրում են ունեցել արցախի ազատամարտում, ինչպես նաև մասնակցել հայկական բանակի կայացմանը։
Նախարարն ավելացրեց, որ Աֆղանստանում ծառայած զինվորներից շատերն այժմ զբաղեցնում են բարձր պաշտոններ, մասնավորապես, նա նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովին և Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին։
ԱՊՀ երկրների աֆղանական պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստը նվիրված է այդ երկրից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակին:
Նիստին մասնակցում են ԽՍՀՄ նախկին երկրների պատվիրակություններ՝ բացառությամբ Ադրբեջանի և Թուրքմենստանի: --0--