Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սարկոզիին
17:44
07 Հոկտեմբերի 2009
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանն իր հավատարմագրերն է հանձնել ֆրանսիական պետության նախագահ Նիկոլյա Սարկոզիին, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և համատեղության կարգով ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պարտավորությունները կատարող Վիգեն Չիթեչյանը մայիսին նշանակվել էր Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: -0-
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը