Հայաստանի Արմավիրի մարզում բնակվող և երևանյան բուհերում սովորող մի խումբ ուսանողներ շնորհակալական նամակ են հղել «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլլինին։
«Արմավիրի մարզում բնակվող մի խումբ ուսանողների կողմից մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ ընթացիկ տարվա ամռանը Արմավիր-Երևան-Արմավիր էլեկտրագնացքի՝ շահագործմանը հանձնման համար: Հատկանշական է այն փաստը, որ վերջինս թույլ տվեց մեզ, ուսանողներիս, զգալիորեն օպտիմիզացնել մեր ժամանակը, որի մեծ մասը մենք այժմ ծախսում ենք ուսումնական հաստատություններում գիտելիքների ձեռքբերման, և ոչ թե ճանապարհի վրա»,- ասվում է նամակում։
Առանձին շնորհակալություն ենք հայտնում՝ էլեկտրագնացքից օգտվելու համար մեզ 50% զեղչ տրամադրելու համար:
«Ձեր հոգատարությունը ուսանողության հանդեպ իրենից մեծ ներդրում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում»,- ասվում է նամակում։
Հուլիսի 10-ից ՀԿԵՈՒ գործարկեց Արմավիր-Երևան-Արմավիր էլեկտրագնացքը։ Համաձայն չվացուցակի՝ Արմավիր-Երևան-Արմավիր ուղղության վրա աշխատում է տակտային տիպի էլեկտրագնացք, որը ուղևորվում է Երևանի գլխավոր կայարանից օրը չորս անգամ ժամը 6:10, 11:30, 15:30 և 19:00, իսկ Արմավիրից Երևան՝ 8:12, 13:42, 18:02 и 22:02: Տոմսի արժեքն է 300 դրամ: Ճանապարհի տևողությունն է 52 րոպե:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 10 տարի հետաձգման իրավունքով:-0-