Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը՝ Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ

07.10.2009, 10:26
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը՝ Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը՝ Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընտրվել է Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ընտրությունները տեղի են ունեցել երկուշաբթի Ֆլորենցիայում Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովի ընթացքում:

Ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրի ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաև ԼՂՀ Օմբուդսման Յուրի Հայրապետյանը, ով լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ, մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին:

«Ընտրությունների ընթացքում հաշվի են առնվում  թեկնածուների ներկայացրած տարածաշրջանները, ինչպես նաև իրենց գործունեության բնույթը ազգային, տեղական և տարածաշրջանային մակարդակով», - ասվում է տեղեկատվության մեջ:

Կառավարման խորհրդի անդամները ընտրվում են 2 տարի ժամկետով: 

Օմբուդսմանների եվրոպական ինստիտուտը հիմնադրվել է 1988 թվականին` Ավստրիայում: Այս հեղինակավոր կազմակերպության խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գիտական հետազոտությունների անցկացումը, քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը, օմբուդսմանների հաստատությունների սատարումն ու գիտական  օժանդակումը:

Ներկայում եվրոպական բոլոր երկրների օմբուդսմանները հիշյալ կառույցի անդամներ են:-0-