431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումները բխում են Հայաստանի շահերից

17:14
06 Հոկտեմբերի 2009

Սեպտեմբերի 30-ին Բրեստում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին ընդունված որոշումները բխում են Հայաստանի շահերից, կարծում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի արտաքին անվտանգության վարչության ղեկավար Միշա Մելքոնյանը:

«Հայկական կողմը մի շարք շատ կարևոր առաջարկներ է ներկայացրել, որոնք բխում են Հայաստանի շահերից, և դրանք միաձայն ընդունվել են Անվտանգության խորհրդի մյուս քարտուղարների կողմից: Եվ առջևում մեզ սպասում է այդ ընդունված որոշումներն իրականցնելու մեծ աշխատանք»,- երեքշաբթի լրագրողներին հայտարարեց նա:  

Նրա խոսքովч այդ որոշումներին են վերաբերում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի տեխնիկական զինման հարցը, համագործակցությունը ռազմատնտեսական ոլորտում, ՀԱՊԿ անդամ-պետությունների զինվորական կադրերի, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների պատրաստումն ու վերապատրաստումը:

Մելքոնյանը հատուկ ընդգծեց ԱԱՀՈՒ տեխնիկական համալրման կարևորությունը, քանի որ ԱԱՀՈւ-ն ՀԱՊԿ՝ ագրեսիայի ենթարկված անդամ-պետությանը օգնելու կոչված գործիք է:

Նա հայտնեց, որ պայմանավորվածության համաձայն` այն զորամիավորումները, որոնք ՀԱՊԿ անդամ-պետություններն ընդգրկել են ԱԱՀՈւ կազմում, պետք է սպառազինված ու զինված լինեն միասնական չափանիշների համաձայն:

Մելքոնսյանը նշեց, որ ԱԱՀՈւ համաձայնագրի վավերացումից հետո կսկսվի իրականացման փուլը, և այդ ժամանակ բոլոր հարցերը` ներառյալ զինման ու ֆինանսավորման հարցը, կհստակեցվեն ու կկարգավորվեն:   

Ընդ որում նա նշեց, որ Ռուսաստանը կարևոր դեր կխաղա այդ ուժերը զինելու և սպառազինելու գործում, քանի որ ԱԱՀՈՒ մասին համաձայնագրի ստորագրումից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «Ռուսաստանը կգործադրի ամեն ջանք, որպեսզի այդ ուժերը միևնույն մակարդակի վրա լինեն` զինված նորագույն զենքով և համապատասխանեն ամենաժամանակակից չափանիշներին»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան