Գայլերի ոհմակը երկու տասնյակ ոչխար է հոշոտել Հայաստանի հյուսիսում, հայտնում է հանրապետության Փրկարար ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը:
«Գայլերը հոշոտել են Քարաբերդ գյուղի բնակիչ Սերժիկ Յուրիբեկյանին պատկանող 20 ոչխար»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում