417.4
4.02
393.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման քաղաքականություն են վարում՝ հաշվի չառնելով ողջ հայության կարծիքը

15:46
06 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման քաղաքականություն են վարում՝ աշվի չառնելով ողջ հայության կարծիքը, կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

«Եթե միայն ընդդիմությունը դեմ լիներ այդ արձանագրությունների ստորագրմանը, ապա նման դրությունն ինչ-որ կերպ հասկանալի կլիներ, բայց տվյալ դեպքում խոսքը հայերի մեծամասնության մասին է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որոնք միանշանակ դեմ են ստորագրմանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը: 

Նա նշեց, որ իշխանությունների գործողությունները կասկածի տակ են դնում հետագա սերնդի ապագան և կարող են վնաս հասցնել Հայաստան-Սփյուռք կապին:

Պատգամավորը կարծում է, որ այդ փաստաթղթերի ստորագրմամբ Հայաստանը կզրկվի իր պատմական տարածքները վերականգնելու իրավունքից:

«Ես կարծում եմ, որ արևելահայերը իրավունք չունեն կանխորոշել արևմտահայերի ճակատագիրը, քանի որ ստորագրելով այդ համաձայնագրերը՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ հրաժարվելով Արմտյան Հայաստանից»,- հավաստեց քաղաքական գործիչը:

Ընդ որում Սաֆարյանը վստահ է, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն կստորագրեն, այլև կվավերացնեն հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները այն ժամկետներում, որոնք սկզբնապես նշվել են: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը