Հրանտ Պետրոսյանի «Սերենադ» և Կոնստանտին Պետրոսյանի «Կոնցերտ ձայնի ու ջազային նվագախմբի համար» սկավառակների շնորհանդեսը տեղի կունենա չորեքշաբթի «Նարեկացի» արվեստի միությունում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Նարեկացի» արվեստի միությունից:
Հրանտ Պետրոսյանը 1947-1963 թթ.-ին Հայաստանի պետական էստրադային նվագախմբի դիրիժորն ու մենակատարն է եղել: Աշխատել է Մոսկվայում: Տարբեր ժամանակաշրջաններում Հրանտ Պետրոսյանը եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի, Հայաստանի հոգևոր նվագախմբի, «Հայհամերգի» մենակատարը:
Հրանտ Պետրոսյանի համար երաժշտություն են գրել այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Արտեմ Այվազյանը, Գրիգոր Հախինյանը:
«Կոնցերտ ձայնի ու ջազային նվագախմբի համար» սկավառակի ստեղծագործությունը նվիրված է հայտնի ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանին: Երևանում այդ կոնցերտը երբեք չի հնչել:-0-