ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հաղորդագրության համաձայն, նիստը, որը կանցկացվի Պաշտպանության նախարարության վարչական համալիրում, նվիրված է Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-րդ տարեդարձին:
Նիստի մասնակիցները հոկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 10.00-ին, կայցելեն «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ և ծաղկեպսակներ կդնեն 1979-1989 թթ. Աֆղանստանում և Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: -0-