Հայաստանի շախմատի հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը Թուրքիայի Աքհիսար քաղաքում կայացած մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ընտրանին, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հնդկաստանի թիմը:
Հայաստանի հավաքականի կազմում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Վարդանյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Վահե Բաղդասարյանը:
Մրցաշարին մասնակցեց 22 թիմ, որոնցից վեցը՝ Թուրքիայից, երկուական թիմ՝ Լիբիայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից:-0-