Երևանի պետական համալսարանը կարող է դառնալ աշխարհի լավագույն բուհերից մեկը. վարչապետ

05.10.2009, 10:38
Երևանի պետական համալսարանը կարող է դառնալ աշխարհի լավագույն բուհերից մեկը. վարչապետ
Երևանի պետական համալսարանը կարող է դառնալ աշխարհի լավագույն բուհերից մեկը. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ կա կամք ու կարողություններ` վերափոխելու Երևանի պետական համալսարանն այնպես, որ այն դառնա աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին վարչապետն ասել է շաբաթ օրը ԵՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ կազմակերպված ԵՊՀ խորհրդի և գիտական խորհրդի միացյալ հանդիսավոր նիստի ժամանակ:

«Ես չեմ տեսնում ոչ մի խոչընդոտ, որպեսզի դուք մեզ հետ միասին իրականացնեք այդպիսի համարձակ ու հավակնոտ ծրագիր։ Դա է Հայաստանի բարգավաճման ճանապարհը։ Եթե մենք չունենանք աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, մենք չենք կարող ժամանակակից աշխարհում հավակնել մրցունակ ազգ լինելու», - ասել է Սարգսյանը՝ խոստանալով ՀՀ կառավարության անունից աջակցել այդ ծրագիրը կյանքի կոչելուն:-0-