410.04
4.03
388.59
+26
Եղանակը Երևանում
Հայ

Վանաձորում քսան մարդ թունավորվել է սալաթից

19:58
02 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել  Վանաձորի մարզային կենտրոնից, առ այն, որ Վանաձորում ինֆեկցիոն բաժանմունք հոսպիտալացվել է թվով 12 հիվանդ` աղիքային երևույթներով (16-49 տարեկան), նախնական ախտորոշումը` սննդային տոքսիկաինֆեկցիա, իսկ ներկա դրությամբ տուժածների թիվը 20 է, տեղեկացնում է ՀՀ առողջապահությնա նախարարության պաշտոնակնա կայքը:

Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության  նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊՀՀՏ պետ Ա.Վանյանը, ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Ա.Ասոյանը և համապատասխան մասնագիտական խումբը մեկնել են Վանաձոր:

Տեղում կատարված մանրակրկիտ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները ս.թ. սեպտեմբերի 29-30-ը «Մաքսբուրգեր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում կերել են հավի մսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, 12 ժամ անց ինքնազգացողության վատացման պատճառով դիմել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց: Բոլոր հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները հիմնականում նույնն են եղել` բարձր ջերմություն` 38-39,50C, ցավ որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, դող, սարսուռ, լուծ:

Առողջապահության նախարարության մասնագետների կողմից անմիջապես կազմակերպվել է ուսումնասիրություն տվյալ հանրային սննդի կազմակերպությունում, որի արդյունքում հայտնաբերվել է, որ սնկով և հավի մսով աղցանը համեմվել է տեղում պատրաստված մայոնեզով, որի բաղադրիչ մասը տնային պայմաններում ստացված կովի կաթն է, ինչպես նաև արձանագրվել են այլ խախտումներ:

Հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու նպատակով տեղում անմիջապես ձեռնարկվել են հակահամաճարակային համալիր միջոցառումներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել