Հայաստանում համաներումով արդեն ազատ է արձակվել 327 դատապարտյալ
Սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներման արդյունքում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 327 դատապարտյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։ Նրա խոսքերով, կրճատվել է նաև 35 դատապարտյալի պատժաչափը:
Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:
Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում:-0-