ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպացի օմբուդսմենների ինստիտուտի անդամ է դարձել

01.10.2009, 16:25
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը  Եվրոպացի օմբուդսմենների ինստիտուտի անդամ է դարձել

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպացի օմբուդսմենների ինստիտուտի անդամ է դարձել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ԼՂՀ օմբուդսմենի՝ Եվրոպացի օմբուդսմենների ինստիտուտին միանալու հետ կապված մանրամասները կհայտնվեն ուրբաթ Երևանում ՀՀ և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպաններ Արմեն Հարությունյանի և Յուրի Հայրապետյանի մամուլի ասուլիսի ընթացքում: -0-