ՀՀ ԱԺ նախագահն իր իրաքցի գործընկերոջն առաջարկեց վերահաստատել և աշխուժացնել շփումները

01.10.2009, 15:11
ՀՀ ԱԺ նախագահն իր իրաքցի գործընկերոջն առաջարկեց վերահաստատել և աշխուժացնել շփումները

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանդիպում ունեցավ Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, որը ևս այցով գտնվում էր Թեհրանում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

Աբրահամյանը վկայակոչեց ավանդական ջերմ հարաբերությունները Հայաստանի և Իրաքի ժողովուրդների միջև և առաջարկեց վերահաստատել և աշխուժացնել շփումները, որոնք ընդհատվել էին 2003թ. Իրաքի ճգնաժամի պատճառով:

Նա բարձր գնահատեց իրաքահայ համայնքի դերն իր երկրի կյանքում` նշելով, որ այն, բնականաբար, կարող է նպաստել երկու երկրի շփումներին:

Աբրահամյանի գլխավորած ՀՀ ԱԺ պատվիրակությունը գտնվում էր Իրանում՝ աշխատանքային  այցով։ -0-