411.87
4.03
387.24
+17
Եղանակը Երևանում
Հայ

Նոր հայկական ֆիլմերի ցուցադրության եռամսյա ակցիա է մեկնարկում Երևանում հոկտեմբերի 1-ից

13:20
01 Հոկտեմբերի 2009

Նոր հայկական ֆիլմերի ցուցադրության եռամսյա ակցիա է մեկնարկում Երևանում հոկտեմբերի 1-ից Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, «Մոսկվա» կինոթատրոնի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության  նախաձեռնությամբ։

Ինչպես հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, յուրաքանչյուր շաբաթ հանգստյան օրերին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ֆիլմի պրեմիերա կլինի։

Բացի այդ, ըստ նրա, հայկական կինոյի սիրահարները հնարավորություն կունենան երեք ամիսների ընթացքում դիտել վերջին ժամանակներում նկարահանված ֆիլմերը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ յուրաքանչյուր շաբաթ նոր ֆիլմ կցուցադրվի։

Այնուհետև դրանց ցուցադրումը տեղի կունենա նաև երկրի մյուս կինոթատրոններում։

Ցուցադրմանը ներկայացված ֆիլմերի թվում են ռեժիսորներ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելու մեջ», «Լույս Նարեկացու», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Վաչե Խաչատրյանի «Երջանիկ ուղի », Ռուբեն Քոչարի «Մետամորֆոզ», Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի արևելքը» ֆիլմերը, ինչպես նաև «Գժուկ» մանկական կինոհանդեսի (ռուսական «Երալաշի» նմանօրինակը) շարքը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող այս ակցիան հանրապետությունում իրականացվում է երկրորդ անգամ։ Առաջին ակցիան անցկացվել է 2006 թվականին։

Նոր հայկական ֆիլմերը կցուցադրվեն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ