411.87
4.03
387.24
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստան ժամանած վեց ուղևոր մեկուսացվել է՝ A/H1N1 գրիպի կանխարգելման միջոցառումների շրջանակներում

11:48
01 Հոկտեմբերի 2009

Հայաստան ժամանած վեց ջերմող ուղևոր մեկուսացվել և հետազոտվել է՝ Հայաստան A /H1N1 գրիպի վիրուսի ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ կատարվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ասվում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Տեղեկատվության մեջ չի նշվում, թե երբ են հայտնաբերվել վերոհիշյալ ուղևորները: Միաժամանակ ընդգծվում է, որ սահմանվել է հսկողություն 3778 չվերթի նկատմամբ, որոնք Հայաստան են բերել 373638 ուղևոր:

ՀՀ առողջապահության նախարարությունից նշել են, որ վիրուսի ներթափանցումը Հայաստան թույլ չտալու նպատակով ուժեղացվել է հսկողությունը «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններում: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ապահովված է 2 ջերմացույցով, որը միացված է մոնիտորին և թույլ է տալիս ուղևորների ջերմությունը չափել 1,5-2մ հեռավորությունից:

Օդանավակայանում գործող շուրջօրյա սանիտարակարանտինային կետն ապահովված է մեկուսարանով, ուր կարող են տեղափոխվել կասկածելի հիվանդները, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչ սարքերով, նյութերով:

Համապատասխան վերահսկողություն է իրականացվում նաև ցամաքային սահմանակետերում:

ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, նախօրեին Երևանում տեղի է ունեցել A/H1N1 գրիպի կանխարգելման հարցերի օպերատիվ հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում նշվել է, որ հիվանդացության դեպքեր են գրանցվել Հայաստանի բոլոր հարևան երկրներում: Մասնավորապես վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում հայտնաբերվել է 10 դեպք, Վրաստանում՝ 21, Իրան` 285, Ադրբեջան` 1 դեպք: Ռուսաստանում արձանագրվել է  457 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Հայաստանում A/H1N1 գրիպի վիրուսով հիվանդներ այս պահին չկան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ