ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների արտաքին առևտրաշրջանառության 22,6 տոկոսը

30.09.2009, 20:02
ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների արտաքին առևտրաշրջանառության 22,6 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների արտաքին առևտրաշրջանառության 22,6 տոկոսը: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:  

Վիճակագրության տվյալների համաձայն, այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների միջև։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 32,0 %-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 30,7%-ը՝ ԵՄ երկրներին։

2009թ. հունվար-մայիս ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 15.5%-ով և կազմել 533,9 մլն ԱՄՆ դոլար։

Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 60 մլն դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 14.6 %-ը)՝ 53,9 %-ով կրճատվելով 2008թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 474,1 մլն դոլար՝ կրճատվելով 5,5 %-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 318,6 մլն դոլար (անկում 20,3 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 16,3 %-ը։

2009թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 29,9 % -ով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 2360,4 մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 408,9 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 1951,5 մլն դոլար։ --0—