ՀՀ պաշտպանության նախարարությունն անում է ամեն բան՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին շուտափույթ վերադարձնելու համար

29.09.2009, 18:39
ՀՀ պաշտպանության նախարարությունն անում է ամեն բան՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին շուտափույթ վերադարձնելու համար

ՀՀ պաշտպանության նախարարությունն անում է ամեն բան՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին շուտափույթ վերադարձնելու համար, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանապահ ներկայացուցչության ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը:   

«Այսօրվա դրությամբ Ադրբեջանում գերության մեջ է գտնվում 6 զինծառայող: Նրանց հայրենիք վերադարձնելու հարցում տվյալ պահին որևէ որոշակի բան չկա: Մեր կողմից կատարվում են համապատասխան աշխատանքներ նրանց հնարավորինս արագ հայրենիք վերադարձնելու համար»,- հայտարարեց Ասատրյանը: 

Նա նշեց, որ հայկական կողմն այս հարցում սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: -0-