Հայ-իտալական «Յոթերորդ զգացողություն» համատեղ ներկայացումը կբացի Երևանում Փոքր թատրոնի թատերաշրջանը

29.09.2009, 17:21
Հայ-իտալական «Յոթերորդ զգացողություն» համատեղ ներկայացումը կբացի Երևանում Փոքր թատրոնի թատերաշրջանը

Հայ-իտալական «Յոթերորդ զգացողություն» համատեղ ներկայացումը՝ բեմադրված ՀՀ մշակույթի նախարարության ու իտալական «Վերսիլիադանցա» մշակութային կազմակերպության համագործակցությամբ, երեքշաբթի կբացի Երևանում Փոքր թատրոնի թատերաշրջանը:

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց նախագծի հեղինակ, ռեժիսոր Վահան Բադալյանը, պիեսի կերպարները վերցված են 10-րդ դարի հայ բանաստեղծ ու փիլիսիփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:  

«Ներկայացման նախնական տարբերակը «Յոթ զգացողություն» վերնագրով,  ստեղծվել է անցյալ տարվա հոկտեմբերին և հաջողությամբ բեմադրվել մի քանի միջազգային փառատոններում»,- ասաց ռեժիսորը:

Նա նշեց, որ բեմադրման հետ միաժամանակ ուսանողների համար կանցկացվեն թատերարվեստի վարպետության դասընթացներ, ինչպես նաև «Luce Armenia» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսն ու ֆոտոցուցահանդես բաց երկնքի տակ: -0-