Հայաստանի մշակույթի նախարարությունը կոչ է անում երիտասարդությանը հանդես գալ ԱՊՀ երկրների միջև մշակութային համագործակցության հետաքրքիր նախագծերով

29.09.2009, 17:04
Հայաստանի մշակույթի նախարարությունը կոչ է անում երիտասարդությանը հանդես գալ ԱՊՀ երկրների միջև մշակութային համագործակցության հետաքրքիր նախագծերով
Հայաստանի մշակույթի նախարարությունը կոչ է անում երիտասարդությանը հանդես գալ ԱՊՀ երկրների միջև մշակութային համագործակցության հետաքրքիր նախագծերով
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մշակույթի նախարարությունը կոչ է անում երիտասարդությանը հանդես գալ ԱՊՀ երկրների միջև մշակութային համագործակցության հետաքրքիր նախագծերով, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Ըստ նրա՝ մշակութային համագործակցության հարցերը քննարկվել են ԱՊՀ երկրների ստեղծագործող և գիտական մտավորականության չորրորդ ֆորումի ընթացքում, որն անցկացվեց հոկտեմբերի 24-25-ը Քիշնևում, ինչպես նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նիստի ժամանակ։

«ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն արդեն իրականացրել է ավելի քան 30 ծրագրեր գիտության, մշակույթի, հումանիտար գործունեության բանգավառում։ Այդ հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորել հետաքրքիր երիտասարդական գաղափարներ»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ մշակույթի նախարարությունը նախատեսում է հանրային հատվածին ներգրավել  միջազգային մշակութային համագործակցության մեջ նմանատիպ նախագծերի և ծրագրերի միջոցով։

Մասնավորապես, Պողոսյանը հայտնեց, որ ՄՀՄՀ-ն անցկացնում է մի քանի մրցույթներ, ինչպիսիք են «Համագործակցության աստղեր» և «Լավագույնն իր մասնագիտությունում», որոնք բաց են բոլոր ցանկացողների համար։

Նա ավելացրեց, որ մրցույթների մանրամասները հայտնի կդառնան առաջիկայում։

«Քննարկումներ են տարվում նաև ԱՊՀ հումանիտար ինտերնետ-պորտալի ստեղծման ուղղությամբ, որի միջոցով մշակույթի ոլորտի երիտասարդները կկարողանան հաստատել իրենց կապերը»,- ասաց Պողոսյանը։

Նախարարը նշեց նաև, որ հայկական պատվիրակության առաջարկով ՄՀՄՀ-ն որոշեց 2011 թվականը հայտարարել մշակութային ժառանգության պահպանման տարի։ -0-