Հայաստանում հաշմանդամների թիվը 176 հազարի է հասել

29.09.2009, 13:32
Հայաստանում հաշմանդամների թիվը 176 հազարի է հասել

2009թ. հուլիսի 1-ի վիճակագրական տվյալներով, Հայաստանում հաշմանդամների թիվը 175 հազարի է  հասել:

Ինչպես հաղորդում է Ազգային վիճակագրական ընկերությունը՝ հիմնվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների վրա, հաշմանդամների ավելի քան 77,9 հազարը կանայք են, ավելի քան 8,5 հազարը՝ մինչև 18 տարեկան երեխաները:

Թոշակային տարիք ունեցող հաշմանդամների թիվը գերազանցում է 55,3 հազարը:

Ինչպես ցույց են տալիս վիճակագրության տվյալները, Հայաստանում ավելի քան 14,6 հազար մարդ հաշմանդամության առաջին կարգ ունի, ավելի քան 96,2 հազարը՝ երկրորդ կարգ, ավելի քան 56,4 հազարը՝ երրորդ կարգ:

Հուլիսի 1-ի տվյալներով, ամենամեծ թվով հաշմանդամներ են բնակվում Երևանում, ամենաքիչը՝ ՀՀ Վայոց Ձորի մարզում:-0-