450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տեղի է ունեցել ԵՊՀ-ի 90-ամյակին նվիրված գրքերի շնորհանդեսը

10:55
29 Սեպտեմբերի 2009

Երևանում սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) 90-ամյակին նվիրված գրքերի շնորհանդեսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են տեղեկացրել ԵՊՀ-ի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, ԵՊՀ 90-ամյակին նվիրված «Երևանի պետական համալսարան» գիրք-ալբոմում ներկայացված են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն ու ստորաբաժանումները:

«Երևանի պետական համալսարան. տարեգրություն» աշխատությունը համալսարանի առաջին ամբողջական պատմությունն է, որը ներառում է 1919-2009 թթ ժամանակահատվածը: Գիրքի տպագրությունը ֆինանսավորել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն:

«Երևանի պետական համալսարան. Կենսագրական հանրագիտարան»-ը ներառում է Մայր բուհի նախկին և ներկա անվանի համալսարանականների, պրոֆեսորադասախոսական կազմի կենսագրական տվյալները:

«Երևանի պետական համալսարանը վավերագրերում» գրքում են հավաքված բոլոր այն պաշտոնական կարևոր փաստաթղթերը, որտեղ հիշատակվում է ԵՊՀ-ն:

«Սրտի խոսք» ժողովածուն ներառում է տարբեր հայտնի մարդկանց՝ Համալսարանին ուղղված խոսքերն ու ելույթները:

Հրատարակվել է նաև «Քնար Համալսարանի» գրական-գեղարվեստական ժողովածուն, որի հեղինակներն են համալսարանի տարբեր տարիների սաները:

«Երևանի պետական համալսարանի հրատարակությունների մատենագրություն» գիրքն ընդգրկում է 2001-2005թթ. ԵՊՀ-ում հրատարակված գրքերի, հանդեսների, միջբուհական ժողովածուների մատենագիտական նկարագրությունները:

«Անգլիագիտական հետազոտությունների հայկական հանդես»-ը հոբելյանական համար է, որը նվիրված է ԵՊՀ-ին և համալսարանում անցկացված հոբելյանական գիտաժողովին:

Գրքերի շնորհանդեսի ընթացքում տեղի կունենա համալսարանական պարգևների և հուշամեդալների հանձնման արարողություն. համալսարանական պարգևներ կստանան ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բուհի աշխատակիցներ:

Նույն օրը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի  հարկաբաժիններում կբացվի ԵՊՀ ուսանողների և դասախոսների լուսանկարչական-գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919թ.-ի մայիսի 16-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: Բուհը երկրի խոշորագույն գիտակրթական հաստատություններից է: Այսօր ԵՊՀ-ի 20 ֆակուլտետում ուսանում է շուրջ 13 հազար ուսանող, աշխատում է շուրջ 1500 դասախոս, որոնցից 197-ն ունի պրոֆեսորի գիտական կոչում, 504-ը՝ դոցենտի կոչում, 405-ը՝ ասիստենտի կոչում և ավելի քան 500-ը դասախոսներ են:

Համալսարանում գիտամանկավարժական աշխատանքներ է իրականացնում 25 ակադեմիկոս և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 23 թղթակից-անդամ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
14:50
04 Հոկտեմբերի 2023
Քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
14:12
04 Հոկտեմբերի 2023
Ալիևը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից` Փաշինյանի մասնակցությամբ. ԶԼՄ
Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից
13:04
04 Հոկտեմբերի 2023
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
11:50
04 Հոկտեմբերի 2023
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
08:39
04 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի