Հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն և խոր բնույթ ունեն. Քլինթոն

29.09.2009, 10:45
Հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն և խոր բնույթ ունեն. Քլինթոն
Հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն և խոր բնույթ ունեն. Քլինթոն

Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ում բնորոշմամբ հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն և խոր բնույթ ունեն

Պետքարտուղար Քլինթոնը ամերիկյան վարչակազմի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակելու համակողմանի համագործակցությունը Հայաստանի նախագահի, կառավարության և արտգործնախարարի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվություն վարչությունը:  

Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան բարձր մակարդակի կանոնավոր շփումների կապակցությամբ, ընդգծեց, որ Հայաստանը կարևորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը և համագործակցության ընդլայնմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության համար:

Արցախյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում:

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: -0-