ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բարերար Գևորգ Հովնանյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Ցավով տեղեկացա անվանի բարերար Գևորգ Հովնանյանի մահվան մասին։ Նա մեկն էր այն երախտավորներից, ով արժանապատվությամբ շարունակում էր հայ բարեգործության ու մեկենասության լավագույն ավանդույթները։ Նրա մահով մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին, իսկ մեր պետությունը՝ հայրենասեր ու պատրաստակամ զորակցի»,- ասված է նախագահի ուղերձում:
Երկրի ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Գևորգ Հովնանյանի ընտանիքին ու հարազատներին:-0-