ՀՀ կառավարությունը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ հավանություն է տվել երեխաների պաշտպանության ծրագրին և միջոցառումների համապատասխան գրաֆիկին 2010 թ.-ի համար:
Ինչպես հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, ծրագիրն ուղղված է լինելու երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, բուժսպասարկման և երեխաների կրթության օրենսդրական բազայի նորացմանը:
Ինչպես նաև ծրագրով նախատեսվում է երեխաների հանգստի և մշակութային կյանքի կազմակերպումը:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրական տվյալների վերլուծությունը, 2009 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում մինչև 15 տարեկան երեխաների թիվը 653,9 հազար է եղել, որից 346,1 հազարը տղաներ են, 307,8 հազարը՝ աղջիկներ: -0-