Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերն է ծրագրվում է կազմակերպել Հայաստանում

28.09.2009, 15:31
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերն է ծրագրվում է կազմակերպել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ քննարկվում է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերը Հայաստանում անցկացնելու հարցը:

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, այս մասին Գաֆտն ասել է՝  նախագահին տեղեկացնելով համատեղ մշակութային գործակցության շրջանակներում նոր մտահղացումների մասին:

Սեպտեմբերի 26-ին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել տաղանդավոր դերասանի ստեղծագործական երեկոն, որն անցել է մեծ հաջողությամբ

Նախագահն ասել է, որ «դա պատահականություն չէ, քանի որ Հայաստանում լավ գիտեն, սիրում ու գնահատում են ռուս մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` արտիստ Վալենտին Գաֆտի կերպարը»:

«Ընդգծելով հայ և ռուս ժողովուրդների հոգևոր ամուր կապը` երկրի ղեկավարը նշել է, որ ռուսական մշակույթն ու ռուսաց լեզուն Հայաստանում մեծ հարգանք են վայելում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է եղած մշակութային կապերի ոչ միայն պահպանումն, այլև անընդմեջ նորոգումն ու ընդլայնումը, որպեսզի երիտասարդ սերունդը ևս դրանց  հաղորդակից լինելու հնարավորություն ունենա: Սերժ Սարգսյանը մեծանուն դերասանի այցն այդ առումով մեծ ներդրում է համարել:

Իր հերթին ռուս դերասանը տեղեկացրել է, որ առաջին անգամ է Հայաստանում, խիստ տպավորված է և արդեն իսկ մտածում է հաջորդ այցերի մասին:-0-