Վրաստանը թույլ չի տալիս հայաբնակ Ջավախք տանել Հայաստանի պատմության և աշխարհագրության դասագրքերը.փորձագետ

25.09.2009, 15:44
Վրաստանը թույլ չի տալիս հայաբնակ Ջավախք տանել Հայաստանի պատմության և աշխարհագրության դասագրքերը.փորձագետ

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս հայաբնակ Ջավախք տանել Հայաստանի պատմության և աշխարհագրության դասագրքերը՝ դրանք որակելով որպես ահաբեկչական գրականություն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Էլեմյանը:

«Նման գործողությունները վրացական իշխանությունների հակահայկական գործունեության բաղադրիչներն են: Նրանք անում են ամեն հնարավոր բան, որպեսզի հայերը լքեն Ջավախքը»,- ասաց փորձագետը:  

Նրա խոսքերով, հակահայկական քաղաքականության մեկ այլ բաղկացուցիչ է Ջավախքը թուրքերով բնակեցնելը, ովքեր դուրս են մղում հայերին:  

«Հայկական գյուղերում տարրական սոցիալական պայմաններ չկան, նրանք անգամ գազիֆիկացված չեն»,- նշեց Էլեմյանը:  

Նա ընդգծեց, որ վրացական իշխանությունները վստահ են, որ հայերը չեն բողոքի, քանի որ ոչ մի աջակցություն չեն ստանում հայկական պետությունից:

Փորձագետի կարծիքով, Երևանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը այդ հարցում:

««Միտք» վերլուծական կենտրոնը Ջավախքի երիտասարդության խնդիրների մասին պատմող «Վահե» կոչվող վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը կցուցադրվի մոտ ժամանակներում»,- հայտնեց Էլեմյանը:-0-