Հայաստանում ալկոհոլային խմիչքից երեք մարդ է թունավորվել
25.09.2009,
14:02
Հայաստանում ալկոհոլային խմիչքից երեք մարդ է թունավորվել
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երեք մարդ թունավորվել է ալկոհոլային խմիչքից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից: Տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Խաչատրյանը, Արտենի համայնքի բնակիչ, Գագիկ Սրքոյանը և Աշնակ համայնքի բնակիչ, 47-ամյա Վարդան Քամալյանը: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:-0-