Երևանում կյանքից հեռացել է հայտնի հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը

25.09.2009, 13:13
Երևանում կյանքից հեռացել է հայտնի հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը

Նախօրեին կյանքի 59-րդ տարում կյանքից հեռացել է հայտնի հայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ Ռոբերտ Սահակյանցը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Սահակյանցը մահացել է սեպտեմբերի 24-ին հիվանդանոցում երկարատև հիվանդությունից և սրտի բարդ վիրահատությունից հետո:

Սահակյանցը ծնվել է Բաքվում, 1964թ.-ից բնակվել է Երևանում: 1970թ.-ից Սահակյանցն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ 1972թ.-ից ՝ որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր:

Սահակյանցն իր 10-30 րոպեանոց բոլոր ֆիլմերի (որոնք շուրջ 30-ն են), ОРТ-ի և հայկական հեռուստատեսության համար նկարահանված շուրջ 70 տեսահոլովակների սցենարների հեղինակն ու բեմադրող-նկարիչն է, ինչպես նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված անիմացիոն ֆիլմերի համահեղինակը:

Ֆիլմերն արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների մրցանակների Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ Ուկրաինայում, Հայաստանում, Ռուսաստանում, Էստոնիայում:

1987թ.-ին Սահակյանցն արժանացել է Արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Նա «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտիպլիկացիոն ֆիլմերի միության ղեկավարն է:

Սահակյանցի աշխատանքներից Ռուսաստանում մեծ ճանաչում են վայլում հայկական գրականության դասական գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը:

2002թ.-ին Ռոբերտ Սահակյանցի և հետագայում «Yellow Submaryan» անվանումը ստացած ստեղծագործական խմբի ծանոթության արդյունքում ստեղծվեց Yellow Submaryan նկարազարդված հոլովակների շարքը:

Ռոբերտ Սահակյանցը կարևոր դեր է խաղացել ժամանակակից հայկական անիմացիոն կինոյի կայացման գործում:-0-