«Սիտրոնիքսը» Հայաստանում «դուստր» է հիմնել

24.09.2009, 17:59
«Սիտրոնիքսը» Հայաստանում «դուստր» է հիմնել

Բարձր տեխնոլոգիաների կոնցեռն, «Սիստեմա» ԲՖԸ-ի կազմի մեջ մտնող «Սիտրոնիքս» ԲԲԸ-ն Հայաստանում «Սիտրոնիքս Հայաստան» ՓԲԸ դուստր ընկերություն է գրանցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության տեղեկատվությանը:

Նոր ընկերության հիմնական խնդիրներն են 2008 թ.-ին Ռոսիմուշչեստվոյի կողմից «Սիտրոնիքսին» փոխանցված ակտիվների կենտրոնացված կառավարումը, մասնավորապես՝ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ գործարանի, «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-նի, ինչպես նաև այս ձեռնարկությունների տարածքում ստեղծվող տնտեսական ազատ գոտու կառավարումը:

«Սիտրոնիքսը» մտնում է «Սիստեմա» ԲՖԸ-ի կազմի մեջ, որը վերահսկում է նրա բաժնետոմսերի 64,4 տոկոսը: «Սիտրոնիքս մենեջմենտը» ընկերության բաժնետոմսերի 9,82 տոկոսի սեփականատերն է, ԲՖԸ-ի նախկին նախագահ Ալեքսանդր Գոնչարուկը՝ 3,14 տոկոսի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 3,07 տոկոսի սեփականատերն է: Բաժնետոմսերի շուրջ 17,5 տոկոսն ազատ շրջանառության մեջ է:

«Սիտրոնիքսի» ընկերություններն արտադրում են էլեկտրոնային տեխնիկա, համակարգչային, հեռահաղորդակցական սարքավորումներ և ծրագրային ապահովում, զբաղվում են համակարգային ինտեգրմամբ, կիսահաղորդիչների և անվտանգության համակարգերի մշակմամբ և արտադրմամբ: Կոնցեռնի կազմում են չեխական STROM Telecom-ը, «Կվազար-միկրոն», «Վիդեոֆոն ՄՎ»-ն, «НИИМЭ и Микрон»-ն, «Քվանտ» արտադրական միավորումն ու «Սիտրոնիքս» առևտրի տունը:-0-