ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Լոռու մարզում տեղացած կարկուտը վնասել է Ազնվաձոր գյուղի ցանքատարածքները, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն, կարկուտը վնասել է Ազնվաձոր գյուղի 38 տան տնամերձ հողամասեր, ինչպես նաև հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներ` 15 հա ընդհանուր մակերեսով:-0-
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը