Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ «Արարատ» գիտական-ռազմավարական կենտրոնի դատական հայցը՝ ընդդեմ Կովկասի ինստիտուտի, հղի է որևէ լուրջ հետևանքներով:
«Արարատ» գիտական-ռազմավարական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Այվազյանը չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ Կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել մի հայց, որի պատասխանորդն է Կովկասի Ինստիտուտը: Հայցով Կենտրոնը պահանջում է հերքել Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հրատարակությունները, արգելել օգտագործել ցեղասպանություն բառը չակերտների մեջ և փոխհատուցել հասցված վնասը:
«Իհարկե, այս ամենն այդքան էլ բարենպաստ լույսի ներքո չի ներկայացնի Հայաստանը, սակայն հասկանալի է, որ ամեն երկրում կան մարդիկ, ովքեր տարբեր կերպ են մտածում և դատապարտում են այլ մարդկանց, և այս կապակցությամբ կարծիքների արտահայտումը նույնիսկ դատարանում որևէ լուրջ վարկաբեկում չի ներկայացնում: Մարդն իրավունք ունի հայց ներկայացնել ընդդեմ ամեն բանի: Ես չեմ կարծում, որ այստեղ կարող է որևէ լուրջ խնդիր ծագել», - ասաց Իսկանդարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Այվազյանը, 2008թ.-ին Կովկասի ինստիտուտի կողմից հրապարակված «Կովկասյան հարևանություն. Թուրքիա և Հարավային Կովկաս» ժողովածուի մեջ, որտեղ հավաքված են Թուրքիայում կազմակերպված կոնֆերանսի նյութերը, ներառվել է «Թուրքական տնտեսական և սոցիալական հետազոտություններ» ստամբուլյան հիմնադրամի աշխատակից Այբարս Ղօրղուլուի «Հայ-թուրքական հարաբերությունն. հավիտենական փակուղի՞» խորագրով զեկույցը: Այս հրատարակությունում, Այվազյանի պնդմամբ, հեղինակը, խոսելով 1893-1923 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, ուղղակիորեն կասկածի տակ է առնում այս պատմական փաստը, ինչպես նաև բազմաթիվ անգամ չակերտների մեջ է դնում ցեղասպանություն բառը:
Այս կապակցությամբ Իսկանդարյանը ընդգծեց, որ պարոն Ղօրղուլուն Կովկասի ինստիտուտի կողմից հրատարակված գրքում ցեղասպանությունը չի ժխտում:
«Նա պատմաբան չէ, այլ քաղաքագետ, նա գրում է այն մասին, թե ինչպես է Ցեղասպանության գործոնն ազդում հայ-թուրքական հարաբերությունների վրա: Ցեղասպանության պատմությունը նա ընդհանրապես չի քննարկում», - ընդգծեց նա:
Բացի այդ, Կովկասի ինստիտուտի տնօրենի խոսքերով, ժողովածուի առաջին էջերից մեկի վրա, հեղինակի նախաբանից հետո, կա ստանդարտ ձևակերպում այն մասին, որ ժողովածուի հոդվածները պարունակում են հեղինակի անձնական կարծիքը, այլ ոչ թե Կովկասի ինստիտուտի կամ այլ հաստատությունների կարծիքը:
«Այսպիսով, խոսքերի համար ոչ թե պատասխանատու է Կովկասի ինստիտուտը, այլ հոդվածի հեղինակը, ով, ինչպես հայտնի է, թուրք է», - ընդգծեց Իսկանդարյանը:
Նա նաև նշեց, որ այս հարցում շոշափվում է գիտության և գիտական գիտելիքի գիտակից կամ անգիտակից չըմբռնման խնդիրը:
«Գիտությունը կոչված է արտացոլել իրականությունը, և այս իմաստով ժողովածուի հոդվածներն արտացոլում են տարբեր իրողություններ, հոդվածները գրել են տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ վրացիներ, հայեր, աբխազներ, օսեր, ադրբեջանցիներ, թուրքեր, ովքեր սահմանում են իրենց երկրների իրականությունն ու կիսում են իրենց կարծիքն այն ուղղվածությունների շուրջ, որոնք գոյություն ունեն իրենց երկրում», - պարզաբանեց նա:
Իսկանդարյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է սովորել ճիշտ գիտակցել այն, թե ինչպես են այլ երկրներում տեսնում խնդիրը:
«Հայաստանում հրապարակվող գրքերում մեջբերվում են ոչ միայն Ղօրղուլու, այլև Թալիաթ-փաշայի (1915 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը, Օսմանյան կայսրության նախկին արտգործնախարար - «Նովոստի-Արմենիա») կամ այլ թուրք գործիչների խոքերը, ովքեր ուղղակիորեն չեն ճանաչում Ցեղասպանությունը կամ դրա հեղինակներն են: Այս ամենը գիտելիքի համակարգի ակնհայտ խնդիրն է՝ ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես այն կա», - ասաց նա:
Իսկանդարյանը նաև տարակուսանք արտահայտեց այն կապակցությամբ, թե օրենսգքրի որ հոդվածով կարելի է պահանջներ ներկայացնել Կովկասի ինստիտուտին Հայոց ցեղասպանության ժխտման կապակցությամբ:
«Ի տարբերություն Ֆրանսիայի, որքան ինձ հայտնի է, Հայաստանում պարզապես նման հոդված չկա», - ասաց նա:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում