Երևանում տեղի կունենա չինարենի հայկական դասագրքի շնորհանդեսը
Չինարենի հայկական դասագրքի շնորհանդեսը տեղի կունենա հինգշաբթի Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ), «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵՊԼՀ-ի մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ դասագրքի շնորհանդեսը կարևոր ներդրում է հայ-չինական հարաբերությունների բարելավման ու ամրապնդման գործում, այն կնպաստի միջմշակութային կապերի խորացմանը:
Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի սաներն այժմ հնարավորություն կստանան չինարեն սովորել հայերեն դասագրքով:
Դասագրքի շնորհանդեսին կմասնակցեն ԵՊԼՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը, Կոնֆուցիուսի Ինստիուտի հայկական և չինական կողմի ներկայացուցիչները, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվավոր դեսպանը, հյուրեր ՀՀ կառավարությունից, Ազգային Ժողովից, Կրթության և գիտության նախարարությունից:
Կոնֆուցիուսի ինստիտուտը, որի պաշտոնական բացումն ու առաջին նիստը տեղի է ունեցել 2009թ.-ի փետրվարի 25-ին, հիմնադրվել է Չինաստանի Շանսի համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի նախաձեռնությամբ:-0-