ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուրբաթ կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Այցի ընթացքում նախատեսված է նախարար Նալբանդյանի ելույթը գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ», - ասվում է տեղեկատվության մեջ: Նյու Յորքում ՀՀ արտգործնախարարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Բացի այդ, Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
ՀՀ ԱԳ նախարարի այցի Նյու Յորք կավարտվի սեպտեմբերի 29-ին: -0-