414.33
4.75
386.75
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել եվրաինտեգրման հարցերով պետքարտուղարի հետ

17:18
23 Սեպտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի երկկողմ համագործակցության հարցեր քննարկեց Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլևիչի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը,  բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաև մշակութային ոլորտում համագործակցության խթանումը` հաշվի առնելով անհրաժեշտ իրավապայմանագրային հենքի առկայությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան Հայաստանի և ԵՄ համագործակցության շուրջ և այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի վերաբերյալ:

Կողմերը կարևորեցին լեհ-շվեդական նախաձեռնությամբ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը և դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման և ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցերում:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Միկոլայ Դովգիլևիչը ողջունեց այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և հույս հայտնեց, որ դրանք շոշափելի արդյունքներ կունենան:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ