Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ ավելի քան 46,2 մլն դրամ է հատկացրել (շուրջ 120,6 հազար ԱՄՆ դոլար) և ավելի քան 4 հազար եվրո Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմական զորամասերի համար միջպետական ռազմական փոխադրումների ընդունման ու սպասարկման ծախսերի դիմաց մի շարք ընկերությունների փոխհատուցումները վճարելու համար:
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքերով, փոխհատուցումը վճարվում է 2009 թ.-ի երկրորդ եռամսյակում նման չվերթերը սպասարկող ընկերությունների կրած ծախսերի դիմաց:
Հայաստանի կառավարության որոշմամբ ավելի քան 45,8 մլն դրամ (շուրջ 120 հազար դոլար) կհատկացվի «Արմ-Աերո» ընկերությանը, ավելի քան 72,7 հազար դրամ (191 դոլար)` Զվարթնոց միջազգային օդանավակայանի հիդրոմետկենտրոնին:
Բացի այդ, ավելի քան 2,6 մլն եվրո կհատկացվի «Հայաստան միջազգային օդանավակայաններ» ընկերությանը փոխհատուցելու համար, իսկ 2,1 մլն եվրո` «Զվարթնոց հենդլինգ» ընկերությանը:
Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի հետ մեկտեղ, Հայաստանի ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է համարվում: Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրի քաղաքում: -0-