+15
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Արցախի կարգավիճակն է. ՀՀ ԱԳ նախարար

13:16
23 Սեպտեմբերի 2009

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Արցախի կարգավիճակի սահմանումն է:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Նալբանդյանն ասել է համատեղության կարգով հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ (Ավստրալիա, Բելգիա, Բենին, Էստոնիա, Իսպանիա, Լատվիա, Քաթար, Հունգարիա, Հարավային Աֆրիկա, Չեխիա, Քուվեյթ, Կիպրոս, Կորեա, Սերբիա), ովքեր Երևանում են գտնվում ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

«Հակամարտության կարգավորման բանալին Արցախի կարգավիճակն է, և այս հարցում փոխըմբռնումը հիմք կստեղծի հիմնախնդրի կարգավորման համար` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», - մեջբերեցին Նալբանդյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Դեսպանների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ շեշտելով, որ կողմերը սկսել և վարել են բանակցություններն ու եկել են համաձայնությունների այն փոխըմբռնմամբ, որ հարաբերությունները պիտի կարգավորվեն և սահմանները բացվեն առանց նախապայմանների:

 

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, այս սկզբունքից որևէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը։

«Հանդիպմանը ներկա դեսպանները հայտնեցին իրենց աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ կողմերը կընթանան առաջ՝ հարգելով պայմանավորվածությունները», - նշեցին մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հայկական դիվանագիտությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, համագործակցության և կայունության հաստատմանը, միջազգային գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը:

Նախարար Նալբանդյանն ու Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված դեսպանները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների