Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է հունական Լերոս կղզում կայացած ժողովին, որը կազմակերպել էին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ու Կոնստանդնուպոլսի պատրիարքությունը՝ Յամայկայում 2011թ.-ին կայանալիք Խաղաղության համաշխարհային կոնգրեսին նախապատրաստվելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում է Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանի ղեկավար, աբեղա Գևորգ Սարոյանը:
Երեքշաբթի ավարտվող ժողովին քննարկվել են հետևյալ թեմաները՝ «Խաղաղությունը սրտերում», «Խաղաղությունը ընտանիքում», «Խաղաղությունը վիրտուալ աշխարհում», «Խաղաղությունը երկրի վրա և խաղաղությունը երկրի հետ»:-0-