+15
Եղանակը Երևանում
Հայ

Դասական երաժշտության «Վերադարձի» փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Երևանում

14:48
18 Սեպտեմբերի 2009

Դասական երաժշտության «Վերադարձի» փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Երևանում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փառատոնի հիմնադիր, «Արվեստների թանգարան» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:

«Արդեն երրորդ տարին Երևանում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվում է ավանդական դարձած դասական երաժշտության «Վերադարձի» փառատոնը», - ասաց նա:

Այս տարի փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 24-ը տեղի կունենան վեց համերգներ՝ ողջ աշխարհի լավագույն երաժիշտների և վոկալիստների մասնակցությամբ:

Ինչպես նշեց Շահինյանը՝ այս տարի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք փառատոնի բացմանը կմասնակցեն մեր հայրենակցուհին՝ աշխարհահռչակ մեցցո-սոպրանո (Շվեյցարիա) Ջուլիետ Գալստյանը, ինչպես նաև կլավեսինիստ Միխայիլ Բալյանը (Գերմանիա) և դիրիժոր Արամ Թալալյանը:

Ինչպես նշեց Շահինյանը՝ հաշի առնելով փառատոնի համերգացանկի լայն ձևաչափը՝ հոկտեմբերի 6-ին տեղի կունենա համերգ՝ «Հայաստան-Բուլղարիա. երաժշտական կամուրջներ» խորագրի ներքո, որի ընթացքում կներկայացվի երկու երկրների երաժշտությունը:

«Պատահական չէ փառատոնի վերնագրի ընտրությունը՝ «Վերադարձի», քանի որ այն պարունակում է ինքնատիպ ուղերձ՝ ուղղված Հայաստանի սահմաններից դուրս բնակվող երաժիշտներին, վոկալիստներին, որպեսզի նրանք գան հայրենիք և ներգրավվեն Հայաստանի երաժշտական կյանքում», - նշեց փառատոնի համահիմնադիր Գարիկ Նազարյանը:

Նրա կարծիքով՝ փառատոնն ակտիվորեն մասնակցում է երկրի երաժշտական կյանքին:

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ ելույթ կունենա հայտնի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը (Իսրայել):

«Վերադարձի» փառատոնը կանցկացվի VivaCell-MTS ընկերության հովանավորությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը