ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Հունաստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալբանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Սերբիայի և Սլովենիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին, ուրբաթ հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք):-0-